Այրվող հարսի զգեստ, սկանդալ, սխալներ. անախորժ դեպքեր աստղային հարսանիքների ժամանակ
Հարսանեկան արարողությունը կյանքը կարևոր առիթներից մեկն է, որի ժամանակ բոլորն էլ անհանգստանում են։ Օրվա բոլոր մանրամասները, որպես կանոն, ծրագրված են լինում և նույնիսկ աննշան շեղումը կարող է ցավալի հետևանքների հանգեցնել։
Սակայն լինում են դեպքեր, երբ խնդիրներ են առաւջանում նույնիսկ երկարատև նախապատրասված արարողությունների ժամանակ, որոնք կառավարում են աշխարհի լավագույն մասնագետները։
Spletnik-ն առանձնացրել է հայտնիների հարսանիքների անհարմար իրավիճակները։
Արքայադուստր Դիանա և Արքայազն Չարլզ
Այս հարսանիքի ժամանակ ձախողումները շատ էին։ Նախ` Դիանաի գլուխը ցավում էր, քանի որ թագը չափազանց ծանր էր, հետո հարսի քողը բռնած աղջիկներից մեկը սայթաքեց և ընկավ։
Քահանայի առաջ էլ Դիանան խճճվեց և սխալ արտաբերեց ամուսնու անունը։ Աղբյուրը գրում է, որ օրվա հիմնական ձախողումն այն էր, որ Չարլզն այլ աղջկա էր սիրում։


Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ
Հայտնի զույգի ամուսնության արարողությունը արժեցել է 3 միլիոն ամերիկայն դոլար։ Չնայած դրան, մի շարք դեկորներ, որոնցով զարդարված է եղել արարողությունը, կոտրվել էին բեռնափոխադրման ընթացքում։
Բացի այդ, զույգը որոշել էր հրաժարվել տեղերի բաշխման ավանդական միջոցներից և քանդակել հյուրերի անունները սեղանների վրա, սակայն մի շարք անուններ քանդակվել էին տառասխալներով։


Բլեյք Լայվլի և Ռայան Ռեյնոլդս
Բլեյքի հարսանեկան մղձավանջն աննկարագրելի է, քանի որ արարողության ընթացքում այրվել է հարսնացուհի զգեստը։ Զույգն ավելի ռոմանտիկ արարողություն ստանալու համար, որոշել էր բենգալյան կրակներ վառել, ինչը դարձավ զգեստի հրդեհման պատճառը։

Քեմերոն Դիաս և Բենջի Մեդդեն
Այս հարսանիքն անցկացվել է խիստ գաղտնի կերպով, սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ ամենակարևոր` մատանիների փոխանակման պահին ամուսնական մատանիներից մեկն ընկել է։

Ջասթին Թիմբերլեյք և Ջեսիկա Բիլ
Ջասթինի ընկերներից մեկը հումորային հոլովակ էր նկարահանել արարողության համար, սակայն սխալվել և այնտեղ ներառել էր իրական անտուն մարդկանց։ Շատերը դա վիրավորական էին ընկալել, ինչի համար էլ Թիմեբրլեյքը ստիպված էր ներողություն խնդրել հասարակությունից նման սխալմունքի համար։


Ջեսիկա Սիմփսոն և Էրիկ Ջոնսոն
Հարսանիքի ժամանակ Ջեսիկան չափազանց հուզված էր և այդ պատճառով էլ քահանայի հարցին ի պատասխան փեսացուի անունն արտասանելու փոխարեն սեփական անունն է արտասանել։
Արքայազն Ուիլիամ և Քեյթ Միդլթոն
Քեյթի համար հարսանիքն այնքան էլ հաջող չէ8, քանի որ ամբողջ աշխարհը խոսում էր այլ կնոջ մասին։ Արարողության հերոսուհին դարձել էր Քեյթի քույրը` Փիփփի Միդլթոնը։ Աղջկա զգեստn այնքան գեղեցիկ էր ընդգծում կազմվածքը, որ բոլորի ուշադրությունը սևեռվել էր Փիփփի 5-րդ կետի վրա։










