Քայլի Ջեները հրաժարվում է նկարահանվել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուում
Քայլի Ջեները հրաժարվում է նկարահանվել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուում: Դիմահարդարման ինդուստրիայի 21-ամյա հեղինակությունը շատ ծանր է տանում այն փաստը, որ քրոջ՝ Քլոեի և վերջինիս ընկերոջ բաժանման պատճառը իր լավագույն ընկերուհին՝ Ջորդին Վուդսն է:
Ինչպես գրում է Mirror պարբերականը, Քայլիին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ վերջինս ծանր է տանում լավագույն ընկերուհու կորուստը, քանի որ Քարդաշյաններն ակնթարթորեն հեռացրեցին Ջորդիին իրենց մտերիմների շրջանակից:
Ըստ աղբյուրի՝ նկարահանումների դադարը Քայլիին անհրաժեշտ է մտքերը կարգի բերելու և ավելորդ հարցերից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ շուտով կցուցադրվի հայտնի ռեալիթի շոուի 15-րդ եթերաշրջանի 16-րդ սերիան, որի հենց առաջին դրվագում անդրադառնում են Քլոեի և Տրիստանի բաժանմանը:












