Հաննա Մոնտանան վերադառնում է. Մայլի Սայրուսի կերպարանափոխությունը ոգևորել է երկրպագուներին

14:08 • 29.03.19

26-ամյա Մայլի Սայրուսը որոշել է փոխել սանրվածքն ու մազերի գույնը` վերադառնալով իր նախկին կերպարին: Նոր սանրվածքով Մայլին կրկին նմանվում է Հաննա Մոտանային, որին նա մարմնավորում էր Disney ալիքով ցուցադրվող սերիալում։ Այն չափազանց հայտնի էր 2006-2011 թվականներին։ Հենց այս հերոսուհու շնորհիվ Մայլի Սայրուսը դարձավ համաշխարհային աստղ։

Ինչպես հաղորդում է Spletnik -ը, Սայրուսը Ինստագրամի իր էջում հարապարակումներ է արել, որտեղի կարելի է տեսնել երգչուհու փոխված կերպարը:

Ավելի վաղ Մայլին սկսել էր հետևել Հաննա Մոնտանայի ինստագրամյան էջին, ինչը ուրախացրել էր երկրպագուներին ու ստիպել մտածել, որ սերիալը շարունակություն է ունենալու: Դա այնքան էլ անհիմն ենթադրություն չէ, քանի որ ոչ վաղ անցյալում Մայլին հայտարարել էր, որ գնացել է Disney ստուդիա և իրեն առաջարկել են կրկին կատարել Հաննա Մոնտանայի դերը: Այդ ժամանակ երգչուհին հրաժարվել էր առաջարկից, քանի որ չէր ցանկացել հավելյալ ժամանակ անցկացնել հոր հետ:

Որոշումը Սայրուսը բացատրել էր նրանով, որ առանց այն էլ շատ ժամանակ է անցկացրել հոր հետ. «11-18 տարեկան ես ամբողջ ժամանակս անցկացրել եմ հորս հետ: Դա չափազանց բարդ էր: Նկարահանումների ընթացքում էլ մենք մշտապես միասին էինք: Ես նույնիսկ չէի կարողանում դասից փախչել, քանի որ նա հայրս միշտ ինձ հետ դպրոց էր գալիս: Հետո էլ միասին աշխատանքի էինք գնում: Ես կարողացա ազատ լինել միայն 18 տարին լրանալուց հետո», - ասել էր Մայլին:

Հաննա Մոնտանան վերադառնում է. Մայլի Սայրուսի կերպարանափոխությունը ոգևորել է երկրպագուներին