Ջասթին Բիբերի կինը` Հեյլին, վերցրել է ամուսնու ազգանունը, ինչպես նաև ցույց տվել, թե ինչպես են անցկացնում ընտանեկան ժամանցը
Ջասթին Բիբերի կինը` Հեյլի Բոլդուինը, արդեն փոխել է ազգանունն Ինստագրամում և դարձել Բիբեր: 22-ամյա մոդելը սոցցանցերում կիսվել է ամուսնու հետ լուսանկարով՝ «Բիբերները» մակագրությամբ և ցույց տվել, թե ինչպես են ընտանեկան ժամանցն անցկացրել թանկարժեք զբոսանավի վրա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լուսանկարում նորապսակները ժամանակ են անցկացնում թանկարժեք զբոսանավի վրա, որն այդ պահին գտնվում էր Կալիֆոռնիա նահագնի «Նյուպորտ Բիչ» նավահանգստում:
Լուսանկարում կարելի է նկատել, որ Ջասթինը վայելում է պահը և ուրախ է, ինչը վերջերս հազվադեպ է պատահում, քանի որ, ինչպես լրատվամիջոցները պարբերաբար գրում են, երգիչը խոր դեպրեսիայի մեջ էր:
Հիշեցնենք, որ զույգը վերջերս տեղափոխվել է Բևեռլի Հիլզում գտնվող $8,5 մլն արժողությամբ նոր առանձնատուն:










