«Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան` կրկին համերգ կունենա Երևանում

14:07 • 01.04.19

«Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան Երևանում եղել է 2017–ին` ելույթ ունենալով Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային ջազ փառատոնի փակմանը։ Ապրիլի 30–ին հայ հանդիսատեսը կրկին ջազի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին լսելու հնարավորություն կունենա։

Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո փրոդաքշընի» կազմակերպած համերգին երաժիշտը ելույթ կունենա տրիոյով` Մեթյու Բրուերի և Էրիկ Հարլենդի հետ։

Դաշնակահարն ու կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսել է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքների վրա: Ռուբալկաբան թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` Nocturne-ը (2001թ.) և Land of the sun-ը (2004թ.), արժանացել են «Գրեմմի» մրցանակի:

«Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան` կրկին համերգ կունենա Երևանում