Քայլի և Քենդալ Ջեներները փակվում էին սենյակում ու չէին ցանկանում նկարահանվել «Քարդաշյանների ընտանիք»–ում. մանրամասներ նոր եթերաշրջանին ընդառաջ
Այսօր սկսվելու է «Քարդաշյանների ընտանիքը» սիթքոմի 16-րդ եթերաշրջանի հեռարձակումը. մարդիկ արդեն 12 տարի է, ինչ դիտում են այս ընտանիքի առօրյան նկարագրող հաղորդումը: Արդեն երկար տարիներ է, ինչ Քիմ, Քորթնի, Քլոե և Քրիս Քարդաշյանները, Քայլի և Քենդալ Ջեներները Միացյալ Նահանգների ամենահայտնի ընտանիքն են, սակայն Cosmopolitan-ը գրում է, որ տեսախցիկից այն կող ամեն բան այդքան հեշտ չի ստացվել։
Հարցազրույցի ժամանակ Քենդալը բավականին զարմանալի մանրամասներ է պատմել՝ պնդելով, որ սկզբնական շրջանում չի ցանկացել նկարահանվել ռեալիթի շոուում: Հանրահայտ հաղորդումը սկսել է հեռարձակվել, երբ Քենդալն ու Քայլին համապատասխանաբար 9 և 11 տարեկան էին:
The New York Times-ին հետ զրույցում Քենդալը նշել է, բավականին երկար ժամանակ ինքը և Քայլին չէին ցանկանում որևէ կապ ունենալ նկարահանումների հետ և նախընտրում էին այդ ընթացքում փակվել իրենց սենյակներում և ընկերների հետ զրուցել:
Նա նկատել է, որ դա տրամաբանական է, քանի որ ոչ մի դեռահաս չի ցանկանում ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, առավել ևս այդ ժամանակն անցկացնել 300 միլիոն հանդիսատեսի առաջ:













