«Այս տարին շատ ծանր էր ինձ համար». Քիմ Քարդաշյանը` է 4-րդ երեխայի պատվին baby shower–ի ընթացքի մասին

18:38 • 04.04.19

Քիմը Քարդաշյանը պատրաստվում է 4-րդ երեխայի ծննդին։ Օրերս նա հայտարարել էր, որ որդու համար համացանցում հայկական անուն է փնտրել, բացի այդ քննարկում է նաև նրան եղբոր` Ռոբի պատվին անվանակոչելու մասին։ Քիմը նաև պատրաստվում է baby shower կազմակերպել երեխայի պատվին։ 

Այս անգամ ևս երեխան լույս աշխարհ է գալու փոխնակ մոր օգնությամբ։ Քիմը կրկին ցանկանում է երեխայի համար նախածննդյան խնջույք կազմակերպել։

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քիմն ասել է, որ ընթացիկ տարին ծանր էր իր համար։ «Այս տարին շատ ծանր էր ինձ համար, ես պարզապես ցանկանում եմ baby shower կազմակերպել, որի ժամանակ կլինեն մերսումներ CBD–ի յուղով, թեյախմության արարողություն, մի փոքր էլ ալկոհոլ, քանի որ ես հղի չեմ։ Այս ամենը նաև օգտակար է երեխաների համար։ Այդպես եղավ նաև նախորդ անգամ, և երեխաները շատ էին հավանել այդ ամենը։ Ես սա իրենց համար եմ անում» ,- ասել է Քիմը

Հիշեցնենք, որ CBD-ն նույն կանեփի յուղն է, որը մարիխուանայի յուղի ֆիլտրացված տարբերակն է և օգտագործվում է մարմինը հանգստացնելու համար։

«Այս տարին շատ ծանր էր ինձ համար». Քիմ Քարդաշյանը` է 4-րդ երեխայի պատվին baby shower–ի ընթացքի մասին