Քիմ Քարդաշյանի դստեր` 5-ամյա Նորթի Ինստագրամի էջի հումորային գրառումն ու նոր հոլովակը
Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դուստրը` Նորթ Ուեսթը, հասցրել է Ջոջո Սեվայի ամենամոլի երկրպագուի համբավ ձեռք բերել։ Նրա երազանքն իրականացնելու համար մայրիկը կապվել է YouTube-ի աստղի հետ ու առաջարկել պարային տեսահոլովակ նկարահանել։
Տեսահոլովակն արդեն նկարահանվել է, փոքրիկ Նորթն Ինստագրամի իր էջում, որն ավելի քան 527 հազար հետրևորդ ունի, հոլովակ է տեղադրել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է նա ժամանակ անցկանցում իր կուռքի հետ։
Նորթի համար սա երազանքի իրականացում է, Ջոջոյի համար` հայտնիության նոր աստիճանի հասնելու միջոց։
«Սա իմ կյանքի ամենաերկար օրն էր։ 3 ժամ անդադար բղավոցներ լսելուց բացի, Ջոջոն մեծ քանակությամբ փայլ է շնչել նկարահանումների ընթացքում։ Ինձ համար շատ անհարմար էր։ Երանի Քրիսը մի քիչ հետաքրքրվեր այս ամենով մինչև ինձ ներգրավելը»,- կատակել է 5–ամյա Նորթը։







