49-ամյա Գվեն Սթեֆանին և 42-ամյա Բլեյք Շելթոնը ներկայացել են, ինչպես դեռահաս սիրահար զույգ
Daily Mail պարբերականը գրում է, որ 49-ամյա Գվեն Սթեֆանին և 42-ամյա Բլեյք Շելթոնը AMC Awards 2019 արարողության ժամանակ նմանվել են դեռահաս սիրահար զույգի:
Հանրահայտ երգչուհին MGM Grand արենայում կայացած միջոցառմանը բոլորին տպավորել է փայլուն մինի զգեստով: Բլեյքն ավելի առօրյա հագուստ է ընտրել՝ համադրելով մուգ ջինսը դասական պիջակի հետ: Օգտվելով արարողության ավելի հանգիստ բնույթից` Սթեֆանին առանց լարվելու վարել է մրցանակաբաշխության իր հատվածը Ռեբա ՄքԷնթեյրի հետ, որը անդրադարձել է նաև Բլեյքին:
Միջոցառման ընթացքում Բլեյքը նույնպես բեմ է բարձրացել և կատարել իր վերջին երգը:
Հիշեցնենք, որ Գվենն ու Բլեյքը իրենց հարաբերությունների մասին պաշտոնապես հայտարարել են դեռևս 2016 թվականի սեպտեմբերին:














