Աստղային խոհանոցներ. ինչպես են Տիմատին, Բուզովան, Սոբչակը և այլ աստղեր կահավորել իրենց խոհանոցները
Հաճախ մարդիկ մտածում են, որ աստղերը սնվում են միայն ռեստորաններում կամ նկարահանման հրապարակներում և իրենց բնակարաններում առանձնապես ուշադրություն չեն դարձնում խոհանոցին և դրա կահավորանքին։ Սակայն իրականությունը ոչ միշտ է այդպիսին, շատ աստղեր ամեն հնարավորութուն օգտագործում են ընտանիքի համար համեղ ուտեստներ պատրաստելու համար։
Ռուսական «Со Вкусом» խմբագրութունը ներկայացնում է աստղային խոհանոցները։
Զբաղվածության պատճառով հաղորդավարուհի Յանա Ռուդկովսկայան միշտ չէ, որ հասցնում է տանը կերակուր պատրաստել, սակայն, ըստ նրա, նույնիսկ հասարակ աղցանն է դելիկատես դառնում, երբ այն ուտում ես շքեղ սպասքով և նորաոճ խոհանոցում։
Հեռուստահաղորդավարոհի Իռենա Պոնարոշկուն նույնպես նորաոճ է կահավորել իր խոհանոցը։ Իռենան հպարտանում է հատկապես այն հանգամանքով, որ կահույքն ու տեխնիկան ընտրել է ինքնուրույն`պատվիրելով օնլայն խանութներից։
Տիմատին չի սիրում սահմանափակումներ, այդ իսկ պատճառով հնարավորինս խուսափում է պատերից և դռներից։ Նրա բնակարանն այդ ոճով է կառուցված և խոհանոցի փոխարեն Տիմատին ունի հյուրասենյակ–աշխատասենյակ-խոհանոց։
Դժվար է Օլգա Բուզովային պատկերացնել խոհանոցում, սակայն ընդամենը 3 տարի առաջ երգչուհին երկար ժամանակ էր անցկացնում վառարանի առաջ և զանազան ուտեստներ պատրաստում Դմիտրի Տարասովի համար։
Վլադիմիր Պրեսնյակովն ու կինը չեն վախեցել իրենց խոհանոցը կահավորել վառ գույներով։ Արդյունքը բավականին տպավորիչ է ստացվել։
Նույնիսկ Քսենիա Սոբչակն է սիրում պատրաստել և պարբերաբար ուտեստներ է պատրաստում սեփական խոհանոցում։
Անֆիսա Չեխովան իր բնակարանը գնել է պատրաստի խոհանոցով, սակայն ժամանակի ընթացքում փոխել է կահավորումը` խոհանոցը վերածելով սպիտակ երագներով հայ-թեք w0wv սենյակի։
Անաստասիա Վոլոչկովայի խոհանոցը չափազանց համեստ և զսպված տեսք ունի, ինչը շատ տարօրինակ է` հաշվի առնելով պարուհու սկանդալային ձգտումները։
Գլյուկոզան ընդունել է, որ ընդհանրապես չի կարողանում խոհանոցում աշխատել։ Այդ իսկ պատճառով երգչուհու տանը 2 խոհանոց կա. մեկն իր փորձերի, մյուսը` պրոֆեսիոնալ խոհարարի համար։

Յուլյա Վիսոցկայան ինքն է կահավորել իր խոհանոցը` ընտրելով «պրովանս» ոճը։ Սակայն այս խոհանոցը բավականին հայտնի է, քանի որ Յուլյա այտեղից վարել է սեփական հաղորդումը` տնական ուտեստներ պատրաստելու վերաբերյալ։









