«Գրեմմի» հնգակի մրցանակակիր The Swingles խումբը համերգ կունենա Երևանում

13:28 • 10.04.19

Ապրիլի 29-ին`  ժամը 19:30, Արամ Խաչատրյան համերգասրահում  բրիտանական The Swingles խմբի համերգով կմեկնարկի «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական  փառատոնը։

«Գրեմմի» հնգակի մրցանակակիր խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Խմբի առաջին երգիչները Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:

Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայաց է երաժշտական գործունեության հիսունամյա պատմությանը: The Swingles–ի երգացանկն ընդգրկում է դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից երաժշտություն:

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը խմբի տպավորիչ կարողությունն է:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

«Գրեմմի» հնգակի մրցանակակիր The Swingles խումբը համերգ կունենա Երևանում