«Գահարի խաղի» աստղ Հաֆտոր Բյորնսոնը 5-րդ անգամ արժանացել է Եվրոպայի ամենաուժեղ մարդու տիտղոսին

11:47 • 11.04.19

«Գահերի խաղը» ֆիլմի աստղ Հաֆտոր Յուլիուս Բյորնսոնը 5-րդ անգամ արժանացել է Եվրոպայի ամենաուժեղ մարդու տիտղոսին։

Daily Mail-ը գրում է, որ 30-ամյա Հաֆտորը պայքարել է 2019 թվականին ամենահզորի տիտղոսին արժանանալու համար Լիդսի First Direct արենայում մրցել է մի շարք բարդ վարժություններում:

Հաղթանակից հետո Հաֆտորը Ինստագրամում շնորհակալություն է հայտնել այն թիմին, որը իրեն օգնել է հասնել նման հաջողության:

Page Six պարբերականի հետ հարցազրույցում Հաֆտորը պատմել է, որ իր մարմնի չափը պահպանում է բացառապես այս մրցաշարին մասնակցելու և հաղթանակ տանելու համար: Դերասանը նաև մանրամասնել է, որ նման կազմվածքը պահապնելը հեշտ չէ, քանի որ ստիպված է լինում ամեն օր մարզվել և օրական 10.000 կալորիա պարունակող սնունդ ընդունել:

«Գահարի խաղի» աստղ Հաֆտոր Բյորնսոնը 5-րդ անգամ արժանացել է Եվրոպայի ամենաուժեղ մարդու տիտղոսին