Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը գաղտնի կպահեն իրենց երեխայի ծնունդը. Մեգանը հրաժարվել է նաև արքայական ընտանիքի բժիշկների ծառայությունից

16:50 • 11.04.19

Այսօր Քենսինգթոնյան պալատից հաստատել են տեղեկությունը, որ Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ծրագրում միանգամից հայտարարել իրենց երեխայի ծննդյան մասին։ The Sun պարբերականը գրում է, որ հայտարարության մեջ նշվում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին շնորհակալ են հանրության ցուցադրած ջերմ վերաբերմունքի համար, սակայն արքայական ընտանիքը անձնական որոշում է կայացրել իրենց երեխայի ծնունդը հեռու պահել հանրության աչքից և անմիջապես չհրապարակել երեխայի ծննդյան լուրը կամ բովանդակային լուսանկարներ։ 

Մի քանի օր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Մարքլը հրաժարվել է արքայական ընտանիքի բժիշկների ծառայություններից` պատճառաբանելով, որ չի ցանկանում իր երեխան լույս աշխարհ գա «կոստյումներով տղամարդկանց» օգնտությամբ։

Մեգանն արդեն իսկ հասցրել է ծննդաբերության համար սեփական թիմ հավաքեը, որը գլխավորում է կին բժիշկ։ Արքայական ընտանիքի բժիշկները` Ալան Ֆարթինգը և Գայ Թորփե Բիսթոնը, որոնք ոլորտի լավագույն մասնագետներից են, վերահսկել են 3 արաքայազների ծնունդները, սակայն հնարավորություն չեն ունենալու մասնակցել Հարրիի և Մեգանի առաջնեկի ծննդյանը։

Հիշեցնենք, որ 37-ամյա Մեգանը գտնվում է հղիության վերջին ամսում և մոտակա շաբաթների ընթացքում լույս աշխարհ կբերի արքայազն Հարրիի առաջնեկին։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը գաղտնի կպահեն իրենց երեխայի ծնունդը. Մեգանը հրաժարվել է նաև արքայական ընտանիքի բժիշկների ծառայությունից