Ջենիֆեր Լոպեսի նախկին ընկերը` P. Diddy-ն ներողություն խնդրել երգչուհու նշանածից. Լոպեսը մանրամասներ է պատմել

15:47 • 11.04.19

Մինչ 49-ամյա Ջենիֆեր Լոպեսն ու 43-ամյա Ալեքս Ռոդրիգեսը պատրաստվում են իրենց հարսանիքին, համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում զույգի հարաբերություններն են իրենց նախկին սիրեղցյալների հետ։

Ինչպես գրում է Spletnik-ը, Լոպեսի նախկին ընկերը` P. Diddy-ն, անտարբեր չի անցել երգչուհու գեղեցիկ կազմվածքն ընդգծող լուսանակրի կողքով ու նրա  ինստագրամյան հրապարակման տակ մեկնաբանություն է թողել, ինչում շատերը սիրախաղի երանգ են նկատել։ Հենց այդ գրառումն էլ պատճառ է դարձել, որ համացանցն ակտիվորեն քննարկի ռեփերի և Ալեքսի հարաբերությունների լարվածությունը։

Երեկ Լոպեսը հյուընկալվել է Breakfast Club հաղորդմանը և խոսել շրջանառվող լուրերի մասին։ «Diddy-ն մեկնաբանությունից հետո հաղորդագրություն է գրել Ալեքսին և նշել, որ ոչ մի վատ բան նկատի չի ունեցել։ Diddy-ն ասել է, որ շատ է հարգում մեզ և ուրախ է մեր միասնության համար»,- ասել է Լոպեսը և նշել, որ ռեփերը ներողություն է խնդրել Ալեքսից։

Ռոդրիգեսի գործընկերը`բեյսբոլիստ Խոսե Կանսեկոն էլ օրերս ասել է, որ Ալեքսը դավաճանել է Լոպեսին։ Երգչուհին անդրադարձել է նաև Ալեքսի դավաճանության լուրերին` դրանք համարելով մարդկանց անհեթեթ բամբասանքներ։ նա նշել է, որ երբեք ուշադրություն չի դարձնում նման անհեթեթություններին։

Ջենիֆեր Լոպեսի նախկին ընկերը` P. Diddy-ն ներողություն խնդրել երգչուհու նշանածից. Լոպեսը մանրամասներ է պատմել