Բոլիվուդյան դերասանուհի Պրիանկա Չոփրան Նյու Յորքում տպավորել է իր ոճով
Պրիանկա Չոփրան բիզնես ոճի հագուստով տպավորել է բոլորին Նյու Յորքում անցկացվող «Կանանց աշխարհում» գագաթնաժողովի ժամանակ: 36-ամյա դերասանուհին մրջոցառմանը ներկայացել է կիսաշրջազգեստով և կոտյումի նմանվող վերարկուով, որը համադրել է արծաթագույն բարձրակրունկների և պայուսակի հետ։
Ինչպես գրում է Daily Mail-ը, Բոլիվուդի հանրահայտ աստղը, որը հանդիսանում է նաև ՅոՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպանը, պատրաստվում է խոսել ժամանակակից աշխարհում կանանց դերի և դիրքի մասին: Նրանից հարցազրույց է վերցնելու նախաձեռնության հիմնադիր Թինա Բրաունը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Պրիանկան Լոս Անջելեսում ժամանակ է անցկացրել ամուսնու՝ Նիք Ջոնասի և ընտանիքի մի շարք այլ անդամների հետ: Պրիանկան և Նիք Ջոնասը ամուսնացել են 2018 թվականի դեկտեմբերին՝ միաժամանակ կազմակերպելով հնդկական և քրիստոնեական արարողություններ:












