Քորթնի Քարդաշյանը նախկին ընկերոջ և նրա սիրելիի հետ հանգիստն է վայելել Ֆինլանդիայում
39-ամյա Քորթնի Քարդաշյանը բիկինիով լուսանկար է հրապարակել ապրիլի առաջին օրերի ընթացքում Ֆինլանդիայում անցկացրած հանգստից:
Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, ռեալիթի շոուների աստղը, որը մի քանի օրից կդառնա 40 տարեկան, ոսկեգույն բիկինիով ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը՝ ակնարկելով, որ տարիքը չի ազդում իր գեղեցկության վրա:
Քորթնին Ֆինլանդիա է մեկնել 3 երեխաների, նախկին ընկերոջ՝ 35-ամյա Սքոթ Դիսիքի և նրա ընկերուհու՝ 20-ամյա Սոֆյա Ռիչիի հետ: Պարբերականին մոտ կանգնած աղբյուրի խոսքով` Քորթնին հաճելի ժամանակ է անցկացնում Սքոթի և Սոֆյայի հետ և նրանց ընտանիքի պես է վերաբերվում:
Հիշեցնենք, որ Սքոթից բաժանվելոց հետո Քորթնին ևս մեկ ընկեր է ունեցել, որից բաժանվել է 2018 թվականի ամռանը:










