Լեոնրադո ԴիԿապրիոն թաքնվել է հասարակությունից, սակայն նրա և սիրելիի լուսանկարները հայտնվել են մամուլում

18:47 • 15.04.19

Ժամանակակից երաժշտական ամենամեծ փառատոններից մեկը՝ «Քոաչելան», այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է։ Համաշխարհային աստղերը բաց չեն թողնում այս փառատոնը։ Այն անտարբեր չի թողել նաև Լեոնարդո ԴիԿապրիոյին և նրա ընկերուհուն` Կամիլա Մորոնեին:

44-ամյա դերասանն ու 21-ամյա ընկերուհին այս տարի ևս մասնակցել են փառատոնին՝ հյուրի կարգավիճակում

Սիրահար զույգին հաջողվել է լուսանկարնել փառատոնի շրջանակներում անցկացվող երեկույթներից մեկի ժամանակ` չնայած ԴիԿապրիոն ամեն ինչ արել է՝ աննկատ մնալու համար:

Ինչպես գրում է Spletnik-ը, շրջանառվող լուրերի համաձայն` ԴիԿապրիոն և Մորոնեն մոտ ապագայում կամուսնանան: Այդ մասին պնդում են նաև զույգին մոտ կանգնած մի շարք աղբյուրներ, սական դերասանն ու մոդելը ոչ մի կերպ չեն մեկնաբանում տեղեկությունները:

Հիշեցնենք, որ նրանց հարաբերությունները սկսվել են 2017 թվականին:

Լեոնրադո ԴիԿապրիոն թաքնվել է հասարակությունից, սակայն նրա և սիրելիի լուսանկարները հայտնվել են մամուլում