Քայլի Ջեները «Քոաչելա» փառատոնին տպավորել է բոլորին` իր կարճ զգեստով

13:22 • 15.04.19

21-ամյա Քայլի Ջեները տպավորել է բոլորին «Քոաչելա» փառատոնի ժամանակ՝ կրելով ոսկեգույն կարճ զգեստ: Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը ցույց է տվել գեղեցիկ կազմվածքը՝ հայտնվելով համացանցի շատ օգտատերերի քննարկման կենտրոնում։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղը բազմաթիվ հայտնիներից մեկն էր, որն օգտագործում էր սոցցանցերը՝ «Քոաչելա» փառատոնի վերջին օրը ներկայացնելու համար:

Ինստագրամում լուսանկարը հրապարակելուց հետո Քայլին արժանացել է միլիոնավոր հետևորդների հավանություններին ու դրական մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ փառատոնը հատուկ նշանակություն ունի Քայլիի համար, քանի որ վերջինս այստեղ է հանդիպել կողակցին՝ Թրեվիս Սքոթին, ով այս տարի ևս ընկերակցում էր մոդելին միջացառման ընթացքում:

Քայլի Ջեները «Քոաչելա» փառատոնին տպավորել է բոլորին` իր կարճ զգեստով