Մադոննա Հարությունյանի կազմվածքը` մայրանալուց ամիսներ անց
Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը՝ ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, հաճախ է ներկայանում նոր ֆոտոշարքերով։ Ինստագրամում հրապարակած հերթական լուսանկարով Մադոննան ցույց է տվել գեղեցիկ կազմվածքը։
Շատերին զարմացրել է, թե ինչպես է ոճաբանը մայրանալուց ամիսներ անց վերականգնել կազմվածքը։ Ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում ոճաբանը նշել էր, որ կազմվածքի վերականգնումն իրենից մեծ ջանքեր չի պահանջել։
Մայրանալուց 3 ամիս չանցած Մադոննան հասցրել էր վերականգնել կազմվածքը։ «Ինձ մոտ ավելի դժվար ստացվում է քաշ ավելացնելը, քան նվազեցնելը։ Նույնիսկ փորձում եմ ամեն ինչ անել, որ ավելի չնիհարեմ»,– ասել էր Մադոննան։
.jpg?1555420982601)









