Թինա Կանդելակին` դստեր հետ, ՌԴ Մշակույթի նախարարը և այլք` «Գահերի խաղի» սեմոսկովյան պրեմիերային
Երեկ Ռուսաստանում կայացել է «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերան։ Իրադարձության կապակցությամբ Մոսկվայում կառուցվել է հատուկ տաղավար, որը կրկնօրինակում է ֆիլմի հանրահայտ վայրերն ու տեսարանները։
Հենց այնտեղ էլ ֆիլմի երկրպագուները կարող են հավաքվել`սերիալի նոր և հին մասերը դիտելու և պարզապես ժամանակ անցկացնելու համար։
Ինչպես գրում է Spletnik պարբերականը, Ֆիլմի անհավանական հայտնիության շնորհիվ միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայտնիներ։
Տաղավարն առաջինը տեսնելու և երկար սպասված եթերաշրջանի առաջին սերիան դիտելու համար ժամանել էին ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Թինա Կանդելակին, Մարիաննա Մաքսիմովսկայան, Վիկտոր Դոբրոնրավովը, Նատալյա Ռուդովան և շատ այլ աստղեր։
















