Համացանցում բուռն քննարկում են Ալլա Պուգաչովայի կերպարները իր հոբելյանական համերգի ժամանակ

16:49 • 18.04.19

Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան դարձավ 70 տարեկան, իսկ 2 օր անց հոբելյանական համերգային ծրագրով բարձրացավ Կրեմլի պետական պալատի բեմ։ Համերգից հետո համացանցում հայտնվեցին միջոցառման առաջին կադրերը, որոնք բուռն քննարկումների առիթ դարձան։

Ինչպես գրում է Woman.ru պարբերականը, Պրիմադոննայի` մեծ բեմ վերադառնալու մասին լուրերը պտտվում են դեռ նախորդ տարվանից, երբ հայտարարվեց, որ Պուգաչովան ևս մեկ` վերջին համերգ կունենա  նվիրված իր 70–ամյակին։

Հայտարարությունից կարճ ժամանակ անց սկսեցին վաճառվել համերգի տոմսերը, որոնք աստղաբաշխական արժեք ունեին։ Չնայած անհավանական բարձր գնին, բոլոր տոմսերը կարճ ժամանակում սպառվեցին, ապրիլի 17-ին կայացած համերգի ժամանակ դահլիճը լեփ–լեցուն էր։ 

Համերգի առաջին կադրերը հրապարակվել են Ինստագրամում։ Համացանց օգտատերերը բուռն քննարկում են  Պուգաչովայի հագուստները, նա բեմ է դուրս եկել կարճ շորտերով և երկար շրջազգեստով։ Մեկ այլ կերպարում նա փոքրիկ աղջնակի տեսքով է ներկայացել։

 

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Герман Гуляев (@german_gulyaev)

Համացանցում բուռն քննարկում են Ալլա Պուգաչովայի կերպարները իր հոբելյանական համերգի ժամանակ