Ջեյմս Բոնդի ընկերուհիները. ինչպես են փոխվել լրտեսի սիրելիների արտաքնի չափանիշները տարիների ընթացքում

14:16 • 19.04.19

Բրիտանացի լրտես և սուպերհերոս Ջեյմ Բոնդի մասին ֆիլմաշարը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաերկարատևն է, որը ներառում է 24 ֆիլմ։ Հաջորդ տարի սպասվում է հոբելյանական 25 ֆիլմի թողարկումը։ Նոր ֆիլմում կրկին կլինեն արագընթաց մեքենաներ, վտանգավոր բախումներ և գեղեցիկ կանայք։ Մինչ հայտնի կդառնա, թե ով է մարմնավորելու Բոնդի ընկերուհու դերը 25-րդ ֆիլմում, Woman.ru–ն առանձնացրել է նախորդ դերակատարներին ու մատնանշել, թե ինչպես է փոխվել Բոնդի կանանց արտաքինը տարիների ընթացքում։

Բրիտանուհի դերակատարներ Տանյա Մալեն և Նադյա Ռեգինը մահացել են ապրիլին` համապատասխանաբար 78 և 87 տարեկան հասակում։ Երկու կանանց կարիերաները տարբեր կերպ են զարգացել։ Մալեի միակ հաջողված ֆիլմը Բոնդի ֆիլմն է եղել, սակայն դրա պատճառն առաջարկների պակասը չի եղել։ Նա հրաժարվել է բազմաթիվ առաջարկներից, քանի որ չի կարողացել համակերպվել նկարահանումների պատճառով առաջացած սահմանափակումների հետ։ Բացի այդ, Տանյան բողոքել է վարձատրության չափից։ Արդյունքում Մալեն վերադարձել է մոդելային կարիերային և հրաժարվել ֆիլմերից։

Ռեգինի մոտ ամեն բան այլ կերպ է դասավորվել։ Նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում և մշտապես պահանջված դերասանուհի է եղել։ Կինոինդուստրիայում շրջանառվող ասեկոսեների համաձայն` Բոնդի ընկերուհու դերը կատարած դեասանուհիները «007 անեծքի» տակ եմ ընկնում, որի պատճառով դերասանուհիների կարիերաները կինոինդուստրիայում ձախողվում և, որպես կանոն, ավարտվում են: Սա հեռու չէ իրականությունից, քանի որ հետագայում հաջող կարիերա շատ քչերն են ունեցել։ 

Երկար ժամանակ Բոնդի ընկերուհիների դերակատաները անհայտ դերասանուհիներ էին լինում, քանի որ ֆիլմի հիմնական ծախսերը գնում էին հատուկ էֆեկտների և էկզոտիկ վայրերում նկարահանումների վրա։ Միայն վերջին տարիներն են ֆիլմ հրավիրվում այնպիսի դերասանուհիների, ինչպիսիք են Մոնիկա Բելուչին և Օլգա Կուրիլենկոն։

Սկզբնական շրջանում Բոնդի ընկերուհու դերակատաներին առջև պարզ պահանջներ էին դրված` գեղեցիկ տեսք ու արտահայտիչ կազմվածք ունենալ։ Հետագայում այդ ամենը փոխվեց և ֆիլմում սկսեց նկարահանվել նաև ասիական և աֆրիկյան ծագում ունեցող դերասանուհիների։

Վերջերս արդեն ուշադրությունը կենտրոնանում էր ոչ միայն կազմվածքի գեղեցկության վրա, քանի որ Բոնդի ընկերուհուն ավելի լարված դերեր էին բաժին հասնում, նա պարզապես պետք է ուժեղ անհատականություն լիներ։

Հատկանշական է նաև այն, որ Բոնդի ըներուհու դերակատաները ավելի հազվադեպ են նկարահանվում մերկ տեսարաններում։

Ջեյմս Բոնդի ընկերուհիները. ինչպես են փոխվել լրտեսի սիրելիների արտաքնի չափանիշները տարիների ընթացքում