Իրինա Շեյքի ու Բրեդլի Քուփերի ռոմանտիկ ընթրիքը` չնայած հարաբերությունների լարվածության մասին լուրերին
Վերջին շրջանում համացանում լուրեր էին պտտվում, որ 33-ամյա Իրինա Շեյքի և 44-ամյա Բրեդլի Քուփերի հարաբերությունները չափազանց լարված են: Դա բացատրվում էր նրանով, որ Բրեդլի Քուփերը Լեդի Գագայի հետ սիրային կապի մեջ է եղել «Աստղը ծնվեց» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Այս ենթադրությունները չափազանց արագ տարածվեցին՝ չնայած Բրեդլին և Իրինան հնարավոր ամեն առիթ օգտագործում էին այդ ամենը հերքելու համար:
Այսօր հերթական անգամ զույգը հերքել է այդ լուրերը՝ ռոմանտիկ ընթրիք անցկացնելով Սանտա Մոնիկայում: Քուփերին և Շեյքին լրագրողները լուսանկարել են, երբ վերջիններս դուրս են եկել ռեստորանից: Սիրահար զույգն ընթրել է առանց 2-ամյա դստեր՝ Լեայի, որին հաճախ են իրենց հետ զբոսանքի կամ ժամանցի որևէ վայրեն տանում:
Լեդի Գագան նույնպես հերքել է նկարահանումների ընթացքում սիրավեպ ունենալու մասին լուրերը: Հարցազրույցներից մեկի ժամանակ Գագան բացատրել է, որ ինքն ու Բրեդլին պարզապես ցանկացել են համոզել հանդիսատեսին, որ ֆիլմում ցուցադրված սիրո պատմությունը իրական է: «Մենք ցանկանում էինք, որ դուք հենց այդպես էլ մտածեիք»,- ասել է Գագան:










