Ժամանց, բուժիչ և հանգստացնող պրոցեդուրաներ. Երևանում բացվել է Baby SPA կենտրոն
Երևանում այսուհետև գործում է մանկական բարձրակարգ ՍՊԱ կենտրոն, որտեղ երեխաները կարող են ոչ միայն խաղալ ու լավ ժամանակ անցկացնել, այլև օգտվել իրենց առողջության և զարգացման համար նախատեսված մի շարք ծառայություններից:
Baby SPA կենտրոնն առաջարկում է բարձրակարգ ջրաբուժումներ և մերսումներ, երեխայի զարգացմանն ու աճին նպաստող մի շարք պրոցեդուրաներ, որոնք հանգստացնում են երեխաների նյարդերն ու բարձրացնում տրամադրությունը։ Հատուկ մանուկների համար նախատեսված վարսավիրանոցում կարող են խնամել նաև վարսերը ու հետաքրքիր սանրվածքներ անել, միաժամանակ, մուլտֆիլմեր դիտել կամ խաղեր խաղալ։
«Կենտրոնում երեխաները կարող են և՛ խաղալ, և՛ լավ ժամանակ անցկացնել, և՛ օգտվել ծառայություններից, որոնք կնպաստեն նրանց առողջությանն ու զարգացմանը։ Անհատական և խմբային պարապմունքներն անցկացվում են որակավորված մարզիչների կողմից։ Նրանք երեխաների հետ ջրային տարբեր պրոցեդուրաներ են անցկացնում, սովորեցնում իրենց ջրի վրա պահել և լողալ։ Կան նաև պրոֆիլակտիկ և բուժիչ մերսումներ։ Առաջարկում են երեխաների համար Հայաստանում առաջին հիդրոմերսումը, որն օգնում է նորմալացնել նյարդային համակարգի աշխատանքը, կարգավորել ախորժակն ու քունը»,– ասաց Baby SPA-ի տնօրեն Սյուզի Բեյբությանը։
Կենտրոնում երեխային նախ զննում է բժիշկը, ապա հաջորդականությամբ ուղղորդում պրոցեդուրաների, որոնք անցկացվում են բարձրակարգ մասնագետների կողմից:
Baby SPA-ի տնօրենը շեշտեց, որ իրենց մոտ պահպանված են սանիտարական բոլոր նորմերը: «Մինչև մեկ տարեկան երեխաների համար նախատեսված փոքր լողավազանների ջուրը թափվում է յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո, իսկ մեծ լողավազանները դատարկվելու են 2-3 օրը մեկ: Այստեղ քլոր չի օգտագործվում, լողավազաններն ախտահանվում են հատուկ, ոչ վնասակար նյութերով»,– ասաց Սյուզի Բեյբությանը։
Ալեք Մանուկյան 8/2 հասցեում գտնվող մանկական ՍՊԱ կենտրոնում գործում են մեծ զեղչեր: Սյուզի Բեյբությանի խոսքով` կենտրոնում կան նաև աբոնեմենտներ և ծառայությունների փաթեթներ, որոնց շարքում յուրաքանչյուր ծնող կարող է գտնել իր երեխայի համար ամենահարմար տարբերակը:
Հունիսի 1-ին կենտրոնը կբացի նաև բացօթյա խաղահրապարակ ու մանկական սրճարան, որտեղ հնարավոր կլինի անցկացնել լավ ժամանակ, ծննդյան և այլ տոնական միջոցառումներ:

















