Գերմանիայում ծնվել է Ձյունիկի առաջնեկը. մայրիկը հրապարակել է որդու հետ առաջին նկարը

23:05 • 26.07.19

Ինստագրամից հայտնի Ձյունիկ Վարդանյանը, որը նաև դերասանական գործունեություն էր ծավալում, մայրիկ է դարձել։

Նրա և ամուսնու՝ Մեսրոպի առաջնեկը ծնվել է Գերմանիայում, ուր ամուսինները մեկնեցին Ձյունիկի հղիության վերջին շրջանում։

Նորաթուխ ծնողները փոքրիկին տվել են Խաչատուր անունը։

Երեխայի ծննդից ժամեր անց Ձյունիկն Ինստագրամում լուսանկար է հրապարակել ամուսնու և բալիկի հետ ու մակագրել. «Մեր ամենամեծ երազանքն ու սպասված հրաշքը»։

Գերմանիայում ծնվել է Ձյունիկի առաջնեկը. մայրիկը հրապարակել է որդու հետ առաջին նկարը