Հայտնի դերասանների մասնակցությամբ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի ավարտի խնջույքն ու Անի Խաչիկյանի որդու ներկայությունը
Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի ու Արթուր Մանուկյանի մասնակցությամբ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին՝ նեերկայացնելով բեքսթեյջը:
Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Վերջին տեսարանը նկարահանելուց հետո ստեղծագործական կազմի անդամները շտապեցին նետվել լողավազանն ու նկարահանոումների համար ընտրված տան բակում բացօթյա խնջույքով նշել ավարտը։
Tert.am Life-ը ներկայացնում է նկարահանումների ավարտի առթիվ կազմակերպված հավաքույթի լուսանկարներն ու որոշ մանրամասներ:
Ի դեպ, հավաքույթին ևս ներկա էր դերասանուհի Անի Խաչիկյանի որդին՝ Տեսլան: Անին ամեն օր նկարահանումների էր գալիս տղայի հետ: 8 ամսական փոքրիկը դարձել էր ստեղծագործական թիմի անդամ:)
Փոքրիկի հետ նկարահանումների գնալը հեշտ չէր, բայց, ըստ Անիի, ավելի բարդ կլիներ, եթե նրա հետ չգար․ «Այդ դեպքում ես չէի կարող կենտրոնանալ, ուշք ու միտքս տանը կլիներ: Նկարահանումը 12-14 ժամ է տևում, ես այդքան երկար իրենից հեռու մնալ չեմ կարող, որովհետև դեռ փոքր է»:
Նկարահանող խմբի ամենափոքրիկ անդամը, ըստ մայրիկի, չի խանգարել ընթացքին: «Շատ խելոք էր: Մի օր է լացել, ոչ ոք չէր հավատում, որ ինքն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆիլմին, այն էկրան կբարձրանա արդեն սեպտեմբերի 5-ին: Սա իտալական «Կատարյալ անծանոթները» ֆիլմի պաշտոնական ռիմեյքն է: Պրոդյուսերներ Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանն ու Արեն Հայրապետյանը ձեռք են բերել ֆիլմի հայկական տարբերակը նկարահանելու պաշտոնական իրավունք ու աշխատանքը վստահել ռեժիսոր Արշո Հարությունյանին:
.jpg?1564575196129)


















