«Summer Love: Վույ աման». Սիրուշոյի սպասվող տեսահոլովակն ու արաբական հեռուստաալիքի անդրադարձը

16:34 • 03.08.19

Սիրուշոն այսօր իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ «Summer Love: Վույ աման» երգի հիման վրա: Մինչև այդ երգչուհին Ինստահգրամում տեսանյութ է հրապարակել  և հայտնել, որ նոր երգի պրեմիերան ներկայացրել է Միջին Արևելքի խոշորագույն հեռուստաընկերութուններից մեկը՝ mbc1-ն:

«Երկու տարի առաջ թողարկվեց հայտնի «Վույ աման» երգը, որը սիրվեց նաև արաբ հանդիսատեսի կողմից: Սիրուշոն իր արվեստի միջոցով ողջ աշխարհին ցույց է տալիս հայկական մշակույթը: Այսօրվա կարևոր նորությունն այն է, որ Սիրուշոն թողարկել է «Summer Love: Վույ աման» նոր երգն ու տեսահոլովակը, և մենք հպարտ ենք լինել առաջինը ամբողջ աշխարհում՝ այն ներկայացնելու»,- ասվում է հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial) on

«Summer Love: Վույ աման». Սիրուշոյի սպասվող տեսահոլովակն ու արաբական հեռուստաալիքի անդրադարձը