Տաթևիկ Ադումյանի նոր ֆոտոշարքն աֆրիկյան ոճով
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, որը տևական ժամանակ է՝ չի ներիկայանում հեռուստանախագծերում, Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում ներկայացել է աֆրիկյան ոճով։
Նոր լուսանկարներից մեկին կից Տաթևիկը մեջբերել է Կոկո Շանելի խոսքը․ «Գեղեցկությունը սկսվում է այն պահին, երբ որոշում ես լինել այնպիսին, ինչպիսին կաս»։
Մյուս լուսանկարը հրապարակելիս Տաթևիկը նկատել է, որ իրական գեղեցկությունը կարելի է բացահայտել միայն այն ժամանակ, երբ դու ներդաշնակ ես ինքդ քո ու աշխարհի հետ։
Երրորդ լուսանկարին կից դերասանուհին նշել է, որ մենք միշտ փնտրտուքների մեջ ենք։








