Անահիտ Կիրակոսյանի ամառային հանգիստն ամուսնու և ավագ որդու հետ

15:28 • 14.08.19

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս օրերին ամուսնու և ավագ որդու հետ ընտանեկան հանգիստն է վայելում Անապայում։  Դերասանուհին Ինստագրամի իր հետևորդների հետ պարբերաբար կիսվում է ճամփորդական լուսանկարներով։

Նշենք՝ Women’s Club նախագծի եթերաշրջանի ավարտից  առաջ դերասանուհին հայտնել էր կանանց հումորային ակումբը լքելու մասին։ Իր որոշումն Անահիտը հիմնավորել էր ժամանակի սղությամբ։ Ըստ դերասանուհու, քանի որ 4 երեխայի է մեծացնում՝ չի կարողանում համատեղել նրանց խնամքն ու աշխատանքը:

Անահիտը ներկայումս շարունակում է վարել «Առավոտը Շանթում» նախագիծը և հանդես է գալիս նաև թատրոնում:

Անահիտ Կիրակոսյանի ամառային հանգիստն ամուսնու և ավագ որդու հետ