«Նկարահանման առաջին օրը մեզ համար ամենաբարդն էր»․ Գրիգոր Դանիելյանը՝ «Դեպի ճամբար» հումորային հեռուստասերիալի մասին և առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից

17:28 • 19.08.19

Ավելի վաղ Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Դեպի ճամբար» հումորային հեռուստասերիալի մասին։ Ներկայումս Հանքավանում ընթանում են նախագծի նկարահանումները։ Պրոդյուսերներից Գրիգոր Դանիելյանը Tert.am Life-ին տրամադրել է նկարահանման հրապարակից առաջին լուսանկարներն ու պատմել, թե ինչպես են ընթանում նկարահանումները։

«Մենք նկարահանումները սկսել ենք Երևանից՝ ծնողների հրաժեշտի հատվածը, ճանապարհը։ Այսինքն Երևանից Հանքավան տեղափոխվելու այդ ամբողջ ընթացքում նկարահանումներ ենք իրականացրել։ Նկարահանման առաջին օրը մեզ համար ամենաբարդն էր, որովհետև նույն օրը հասնելուց հետո ևսնկարահանումներ եղել են։ Իհարկե կարող էինք տեղափոխվել, առաջին օրը հանգստանալ և հաջորդ օրը սկսել, սակայն որոշեցինք այդ գրաֆիլով աշխատել։  Բարդ լինելու հետ մեկտեղ, բոլորի համար նաև հետաքրքիր է՝ թե՛ դերասանական խմբի, թե՛ երեխաների։ Մենք այստեղ ապրում ենք նույն ճամբարի գրաֆիկով, նույն ձևով սնվում ենք և հագեցած օրեր ենք ունենում»,- ասաց Գրիգորը։

Վերջինս նշեց, որ մեզ հետ զրույցի ընթացքում ևս նկարահանումներն ընթացքի մեջ՝ սարի վրա։ Ինչ վերաբերում է երեխաների հետ հեշտ կամ դժվար աշխատանքին, ապա Գրիգոր Դանիելյանն ասաց․ «Այստեղ երեխաները բոլորն առանց բացառության «Տրիո ստուդիոյի» սաներն են և ներքին հանգստություն, վստահություն ունեցել ենք՝ սկսելով այս նախագիծը։  Իհարկե  այդ տարիքային խմբի երեխաների հետ աշխատելը դժվար է, բայց նրանք բավականին պատրաստված են։ Չնայած, անկախ ամեն ինչից, դերասանական առումով, բավականին բարդ է մտնել նման պատասխանատվության տակ։ Երեխաներն ունեն որոշակի փորձ՝ թե՛ նկարահանումների առումով և թե՛ համերգների և հիմա էլ՝ արդեն նկարահանման հրապարակում,  նրանք մեծերի հետ հավասարապես աշխատում են։ Կարելի է ասել, որ համոզված եմ մեր հույսերն արդարացվելու են»։

Պատմությունը սկիզբ է առնում 10-ամյա տղայից, որին մարմնավորում է Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտը։ Թե ինչպես է տեղի ունենում աշխատանքը որդու հետ՝ դերասան-պրոդյուսերն ասաց․ «Հիմա իմ պատասխանատվությունը ոչ թե միայն որդուս հետ է կապված այլ այստեղներկա բոլոր երեխաների։  նքս տարբերություն չեմդնում և աշխատում եմ բոլորի հետ՝ հավասրապես»։

Գրիգորի խոսքով իրենց մոտ գրաֆիկի տեսանկյունից բավականին հագեցած է, քանի որ ապրում են իսկական ճամբարականի նման․ «Օրինակ այսօր երեխաները ժամը 6-ից արթուն են։  Նկարահանումներն «Արագած» ճամբարում են և նույն իրավիճակն է, ինչը կլիներ, եթե երեխաները գային ճամբար, այլ ոչ թե նկարահանումների։  Ամեն ինչը իրականացվում է իսկանան ճամբարական աուրայով, մթնոլորտով, որ հնարավորինս իրականությանը մոտ լինի, լինի հետաքրքիր և ուրախ»։

Գրիգորից հետաքրքրվեցինք, ինքը մանկության տարիներին այցելե՞լ է ճամբարներ։ Դերասանն ասաց, ոչ թե մեկ անգամ, այլ տիներ են եղել, որ մեկ տարվա մեջ երկու տարբեր ճամբարներում է եղել․ «Իմ ամբողջ մանկությունն անցել է ճամբարներում։ Երբ փոքր էի, տարի կար երկու անգամ էի գնում։ Այս ճամբարը ևս, որտեղ հիմա մենք նկարահանումներ ենք իրականացնում, այցելել եմ։ Շատ հետաքրքիր էր, երբ եկա՝ մոտս հաճելի նոստալգիկ վիճակ ստեղծվեց։ Իսկ առհասարակ հիմա էլ գործող գրեթե բոլոր ճամբարներում եղել եմ։ Քանի որ ճամբարական կյանքին բավականին ծանոթ եմ, ռիսկի գնալու հարց չկար՝ ավելի հանգիստ էի, որ  Գարիկի հետ միասին կկարողնանք իրականացնել սցենարական աշխատանքները։ Իհարկե զրուցել ենք ճամբարականների հետ, բայց ինձ համար ամեն ինչ հստակ էր, պարզ էր և նույն պարզությամբ էլ մտքերը դիմացս դրված էին, այսինքն այն, թե ինչ եմ ուզում ստանալ։ Հետաքրքիր պատմություններ են, լավ զարգացումներ»։  

Նշենք նախագծի պրոդյուսերներն են Գրիգոր Դանիելյանը և Գարիկ Սեփխանյանը։ Դերասանական անձնակազմաում են Գրիգոր Դանիելյանը, Աննա Մանուչարյանը, Բորիս Բաղդասարովը, Մարիամ Ալեքսանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Գոշը, Սաթենիկ Հազարյանը, Լիանա Հակոբյանը, Եվա Զոհրաբյանը, Ինստագրամից հայտնի Վինգը և այլք։ Հումորային հեռուստասերիալը եթերում կլինի «Արմենիա» հեռուստաընկերությամբ։

«Նկարահանման առաջին օրը մեզ համար ամենաբարդն էր»․ Գրիգոր Դանիելյանը՝ «Դեպի ճամբար» հումորային հեռուստասերիալի մասին և առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից