Քրիստինա Սարգսյանը պարտվել է՝ ընդդեմ Black Star-ի դատական գործում

17:50 • 22.08.19

ТАСС-ի փոխանցմամբ երգչուհի Քրիստինա Սարգսյանը՝ Kristina Si-ն, որն ավելի վաղ դիմել էր դատարան՝ պահանջելով, որպեսզի Black Star պրոդյուսերական ընկերությունը իրեն վերադարձնի Kristina Si բեմական կեղծանունը, որով ինքը ներկայացել է 2013 թվականից, այսօր հրաժարվել է իր պահանջներից։

Ըստ Black Star ապրանքանիշի իրավաբան Սերգեյ Ժորինի, երգչուհու հայցը բավարարելու հիմքեր չեն եղել․ «Հաշվի առնելով այն, որ չեն եղել հիմքեր հայցը բավարարելու համար, Քրիստինան Մոսկվայի Բասմաննի դատարանում հրաժարվել է իր պահանջներից։ Մենք ողջունում ենք նման որոշումն ու հույս ունենք, որ Լևան Գորոզիյան (ռեպեր L'One-ը) կհետևի Քրիստինայի օրինակին։ Բաժանվել պետք է արժանապատիվ»։

Երգչուհին 2019 թվականի ապրիլին դատարան հայց էր ներկայացրել՝ պահանջելով, որ ապրանքանիշը լքելուց հետո իրեն մնա Kristina Si բեմական կեղծանունը և որպես հեղինակ  ճանաչվի իր իրավունքներ մի շարք ստեղծագործությունների վրա։

Նշենք՝ Եգոր Կրիդը, որը ևս վերջերս լքել է այս ապրանքանիշը՝ կարողացել է այնտեղից հեռանալ առանց դատական իրարանցումների և միաժամանակ պահպանել իր Կրիդ բեմական կեղծանունը։

Քրիստինա Սարգսյանը պարտվել է՝ ընդդեմ Black Star-ի դատական գործում