Քրիստինա Սարգսյանը կրկին հանդես կգա որպես Kristina Si
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ТАСС-ի փոխանցմամբ երգչուհի Քրիստինա Սարգսյանը՝ Kristina Si-ն, հրաժարվել է իր հայցից, համաձայն որի ինքը Black Star ապրանքանիշից պահանջում էր իր բեմական կեղծանունն ու հեղինակային իրավունքները որոշ ստեղծագործությունների վրա:
Black Star ապրանքանիշի իրավաբան Սերգեյ Ժորինն էլ նշել էր, որ երգչուհու հայցը բավարարելու հիմքեր չեն եղել:
StarHit ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Քրիստինան նշել է. «Ուրախ եմ հայտնելու, որ շուտով մենք միասին երգելու ենք։ Black Star-ի թիմի հետ եկել ենք համաձայնության։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տղաներին, որ աջակցեցին կարիերայիս կայացման հարցում, օգնեցին ապագայիս համար երգեր ստեղծել։
Մեր տեսակետները չհամընկան, ինչն էլ խնդիրներ առաջացրեց, բայց ամեն ինչ հետևում է, հուրախություն ինձ ես կվերականգնեմ իմ համերգային և ստեղծագործական գործունեությունը»:







