«Ես միշտ երազել եմ երկու երեխա ունենալ՝ աղջիկը պարտադիր էր, իսկ երկրորդի սեռի մասին երբևէ չեմ մտածել»․ Լուսինե Թովմասյան
Ավելի վաղ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երկրորդ անգամ մայրիկ է դարձել։ Գեղեցկուհու տիտղոսակիրն ամուսնուն՝ Արթուրին, որդի է պարգևել, որին տվել են Ալեք անունը։
Մոդելն Ինստագրամում արդեն հրապարակել է որդու հետ առաջին ընտանեկան լուսանկարը։ Այսօր նա դստեր՝ Արիանայի և որդու՝ Ալեքի համատեղ լուսանկարն է հրապարակել՝ կցելով հետևյալ գրառումը․ «Ես միշտ երազել եմ երկու երեխա ունենալ` աղջիկը պարտադիր էր, իսկ երկրորդի սեռի մասին երբևէ չեմ մտածել»։
Նշենք՝ Լուսինեն երկրորդ անգամ մայրացել է օգոստոսի 4-ին։









