Իգոր Կրուտոյի և Լայմա Վայկուլեի կոնֆլիկտի հետևանքով «Նոր Ալիք»-ը չի վերադառնա Յուրմալա

16:11 • 26.08.19

«Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթը, որը տարիներ շարունակ անց է կացվել Յուրմալայում, այլևս չի վերադառնա այնտեղ։ Երաժշտական մրցույթն այս տարի տեղի է ունենում Սոչիում։  «Նոր Ալիք»-ի՝ Յուրմալան լքելու պատճառը Լայմա Վայկուլեի և Իգոր Կրուտոյի կոնֆլիկտն է։ Վերջինս Риа Новости-ին հայտնել է, որ «Նոր Ալիք» երիտասարդ կատարողների մրջազգային մրցույթն այլևս Յուրմալայում չի անցկացվելու։

Նշենք՝ այս երկու երաժիշտների մեջ կոնֆլիկտն առաջացել է այն ժամանակ, երբ Լայմա Վայկուլեն որոշել է Յուրմալայում անցկացնել իր Laima Rendezvous Jurmala  երգի փառատոնը։ Ըստ Իգոր Կրուտոյի դա ոչ արդար է և ոչ էլ քաղաքավարի։

Այս տարի «Նոր Ալիք 2019»-ում Հայաստանի պատվիրակը Արտյոմ Հակոբյանն է՝ Տյոմը։  Երգի միջազգային մրցույթն արդեն մեկնարկել է, իսկ արդեն այսօր՝ մրցութային առաջին օրն է։

Իգոր Կրուտոյի և Լայմա Վայկուլեի կոնֆլիկտի հետևանքով «Նոր Ալիք»-ը չի վերադառնա Յուրմալա