Հայաստանում առաջին միջազգային ֆոտոփառատոնի բացման շրջանակներում ցուցադրվեց Արվին Քոչարյանի «Միստիկուս» նախագիծը
Այս օրերին Հայաստանում անց է կացվում իր տեսակի մեջ առաջին միջազգային ֆոտոփառատոնը, որի շրջանակներում Հայաստան են ժամանալ ինչպես արտերկրից հրավիրված հայտնի լուսանկարիչներ, այնպես էլ այն ազատ է հայ լուսանկարիչների համար։
Բացման մեկնարկին՝ Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի նորաբաց «Բլեք բոքս» սրահում ցուցադրվում է Արվին Քոչարյանի «Միստիկուս» նախագծի շրջանակներում արված աշխատանքները։
«Որպես հյուր հրավեր ստացա մասնակցել և ներկայանալ անհատական ցուցահանդեսով։ Քննարկելուց հետո, որոշեցինք այստեղ՝ «Բլեք բոքս» սրահում անել։ Իրականում, ֆանտաստիկ համագործակցություն է եղել ինձ համար և արդեն դրական կարծիքներ հասցրել եմ լսել։ Մինչև սեպտեմբերի 3-ը շարունակվելու է և ներկայացված են «Միստիկուս» նախագծի վերջին աշխատանքները։ Այս անգամ իր մատուցման ձևն ենք փոխել»,- ասաց Արվին Քոչարյանը։
Tert.am Life-ը հետևել ցուցահանդեսի ընթացքին և այն ներկայացնում է ֆոտոշարքով։



















Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի







