Դավիթ Աղաջանյան-Աննա Դովլաթյան զույգի ոճային լուսանկարները
Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանը վերջին շրջանում բավականին հաճախ են համատեղ լուսանկարներ հրապարակում սոցիալական ցանցերի իրենց էջերում: Երկրպագուների հետաքրքրությունը հատկապես մեծ է նրանց համատեղ նկարների հանդեպ:
Ներկայացնում ենք զույգի վերջին լուսանկարները: Ամուսիններն աչքի են ընկնում իրենց ոճային կերպարներով:
Ի դեպ, օրեր առաջ Դավիթն ու Աննան նշել են իրենց ամուսնության 1 տարին, մինչև ամուսնությունը զույգը միասին էր մոտ 6 տարի:













