Նոր լուսանկարներ Լիկա Սալմանյանի և Աշոտ Սարգսյանի հարսանիքից
Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է, որ դերասանուհի Լիկա Սալմանյանն ու Առողջապահութան նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն ամուսնացել են:
Զույգի պսակադրությունը կայացել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Նույն օրը զույգն ամուսնությունը գրանցել է նաև զագսում: Արարողությունը կայացել է եկեղեցու բակում:
Լիկան նոր լուսանկարներ է հրապարակել հարսանիքից: Աշոտն ու Լիկան արդեն մի քանի տարի է՝ միասին են: Զույգի տարիքային տարբերությունը 16 տարի է:
Զույգը նշանվել է այս տարվա փետրվարին, երբ միասին իրենց հանգիստն էին վայելում Դուբայում: Աշոտը Լիկային ամուսնության առաջարկություն էր արել ծովափին:














