Ծնվել է «Մոր խոստումից» Ռաֆի առաջնեկը. դերասանը՝ անվան ընտրության և իր վախի մասին
«Մոր խոստումը» հեռուստասերիալում Ռաֆի դերակատարմամբ ներկայացող Արմեն Հակոբյանը հայր է դարձել։
Կինը՝ Անին, նրան դուստր է պարգևել, որին տվել են Արևիկ անունը։ Փոքրիկն իր անունը ստացել է ի պատիվ Արմենի մայրիկի։
Tert.am Life-ի հետ զրույցում Արմենն ասաց, որ աննկարագրելի զգացողություններ ունի: Նորաթուխ հայրիկի և դստեր առաջին հանդիպումն էմոցիոնալ է անցել։
«Սկզբում չէի կարողանում խոսել, արտահայտվել, ամբողջ ընթացքում լուռ էի։ Աղջիկս 4 օր առաջ է ծնվել։ Առաջին օրերին նույնիսկ վախենում էի գրկել, ձեռքով թուշիկներն էի շոյում։ Առաջին անգամ հիվանդանոցից դուրս գրվելիս եմ գրկել»,- ասաց 22-ամյա դերասանը՝ հավելելով, որ շատ երջանիկ է։










