Լուսին և Արամայիս Հայրապետյանը թեմատիկ խնջույք են կազմակերպել իրենց որդու 1-ամյակին

14:38 • 19.09.19

Երգչուհի Լուսիի՝ Լուսինե Աղաբեկյանի և ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի որդին՝ Նոյը, երեկ դարձել է 1 տարեկան։ Ծնողները փոքրիկի համար թեմատիկ տարեդարձ են կազմակերպել։ Ինչպես տոնական տորթը, այնպես էլ մյուս աքսեսուարները տիեզերքի թեմայով են եղել:

Մինչև Նոյի ծնունդը զույգը երգչուհու հղիության փաստը գաղտնի էր պահում, սակայն փոքրիկին հանրությունից թաքցնել չփորձեցին՝ Արամայիսը որդու ծննդյան հենց հաջորդ օրը  հրապարակեց Նոյի առաջին լուսանկարը։ 

Այս ընթացքում երգչուհին ժամանակն ամբողջությամբ տրամադրել է որդու խնամքին և ընտանիքին։ Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Արամայիսն ասել էր, որ կինը նեկայանալու է նոր աշխատանքներով, սակայն որոշ ժամանակ անց։

Հիշեցնենք, որ Արամայիսն ու Լուսին ամուսնացել են 2012 թվականին: Նոյը Լյուսիի առաջին, Արամայիսի` երկրորդ երեխան է: Առաջին ամուսնությունից Արամայիսը դուստր ունի:

Լուսին և Արամայիս Հայրապետյանը թեմատիկ խնջույք են կազմակերպել իրենց որդու 1-ամյակին