«Շատ-շատ ոգևորված ենք, անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»․ Jamiroquai խումբը՝ Երևանում կայանալիք համերգի մասին
Աշխարհահռչակ Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում Երևանում կայանալիք իր առաջին համերգին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին:
«2019-ը հրաշալի տարի էր՝ լի հիասքանչ համերգներով: Առջևում բազում այլ իրադարձություններ կան: Մենք շատ-շատ ոգևորված ենք, որ նոյեմբերի 6-ին գալու ենք Հայաստան ու տեսնելու ենք մեր հայ երկրպագուներին ֆանտաստիկ 2801 տարեկան Երևանում: Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,-նշում են Jamiroquai-ի արտիստները:
Jamiroquai խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է։
Համերգի կազմակերպիչները վստահեցնում են՝ Jamiroquai-ի երևանյան համերգն անցնելու է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի:








