Ինչպես է անցել «Ազնիվ գողերի» պրեմիերային հաջորդած փարթին
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Ազնիվ գողերը» ֆիլմի պրեմիերայի մասին և ներկայացրել կարմիր գորգի ֆոտոշարքը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ստեղծագործական թիմի անդամները, նրանց ընկերներն ու հարազատները Երևանի ժամանցի վայրերից մեկում տոնել են կատակերգության հանձնումը լսարանին, ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել այն ու լիցքաթափվել լարված օրվանից հետո: Ստեղծագործական թիմը Tert.am Life-ին է տրամադրել afterparty-ի լուսանկարները:
Արամ MP3-ի, Ռաֆայել Երանեոսյանի, Դավիթ Թովմասյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Մեգգի Գրիգորյանի, Արտաշես Մխիթարյանի մասնակցությամբ կատակերգությունը ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի 4-րդ աշխատանքն է: Նա շատ ոգևորված է այս աշխատանքով: Ասում է՝ ի տարբերություն մյուս ֆիլմերի, այստեղ կարողացել է իրականություն դարձնել իր մտքերի 90 տոկոսը, ինչը մեծ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, ե նման աշխատանքների ընթացքում որքքան խնդիրներ են առաջ գալիս: Ընկերների հետ աշխատանքից ռեժիսորը խստ է: Չնայած նկարահանման հրապարակում տիրել է ընկերական մթնոլորտ, ռեժիսորը յուրաքանչյուրի առաջ դրել է հստակ խնդիր և ստացել ցանկալի արդյունքը:
.jpg?1568974504830)
.jpg?1568974512783)
.jpg?1568974519979)
.jpg?1568974526284)
.jpg?1568974533551)
.jpg?1568974541547)
.jpg?1568974548249)
.jpg?1568974560157)
.jpg?1568974612995)
.jpg?1568974619634)

.jpg?1568974591708)
.jpg?1568974600467)
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի







