«Քեֆ ենք անում». Capital Cities խմբի համերգը Գյումրու Վարդանանց հրապարակում

14:13 • 22.09.19

Հայաստանը երեկ տոնում էր անկախության 28-րդ տարեդարձը, ինչի առթիվ կազմակերպված միջոցառումների կենտրոն էր ընտրվել Գյումրին։

Գյումրու մի շարք փողոցներում երաժշտական տարբեր նախասիրություններ ունեցողների համար համերգային ծրագրեր էին` ջազից ու փոփից մինչև ռոք և ժողովրդական:

Չնայած եղանակային ցուրտ պայմաններին՝ ամենուր տոնական տրամադրություն էր՝ ինչպես գյումրեցիների, այնպես էլ Գյումրի ժամանակ հյուրերի մոտ:

Միջոցառումների շարքն ամփոփեցին Capital Cities երաժշտական խմբի տղաները՝ Սեբու Սիմոնյանի գլխավորությամբ:

«Քեֆ ենք անում»,- ասաց Սեբուն ու ներկաներին թեժ ժամանց խոստացավ, եթե նրանք էլ ձայնակցեն իրենց ու ռիթմին համընթաց շարժվեն:

Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում նրանք մոտ մեկ ժամ տևողությամբ համերգային ծրագիր ներկայացրին՝ կատարելով իրենց ամենահայտնի հիթերը, այդ թվում՝ երաժշտական կատարումներ «Գրեմմիի» համար նոմինացված Safe and Sօund ալբոմի ստեղծագործությունները:

Tert.am Life-ը ներկա է եղել համերգային ծրագրին և ֆոտոշարքով ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Քեֆ ենք անում». Capital Cities խմբի համերգը Գյումրու Վարդանանց հրապարակում