WCIT պաշտոնական բացումը կտրվի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով, որին ելույթ կունենա Արմին վան Բյուրենը

18:03 • 25.09.19

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում սպասվող ՏՏ մեծ իրադարձության՝ WCIT 2019 միջազգային համաժողովի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով։ Համաժողովի պաշտոնական բացումը կտրվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Այս մասին Tert.am Life-ին հատնել է համերգի կազմակերպիչ  «Մեցցո պրոդաքշնը»։

Համերգին ելույթ կունենան WCIT սիմֆոնիկ նվագախումբը, ապա տեխնո երաժշտության առաջատար DJ, հանրահայտ Արմին վան Բյուրենը։

WCIT սիմֆոնիկ նվագախումբը կազմված է բոլոր WCIT համաժողովը հյուրընկալած երկրների երաժիշտներից, ովքեր այդ օրը ՀՀ-ում առաջին անգամ կկատարեն արհեստական բանականության կողմից գրված երաժշտությունը։ Նշենք, որ արհեստական բանականության համար կրթական հիմք են համարվել հայկական շարականները։

Նվագախումբը կներկայացնի 14 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կցուցադրվեն  երկրները խորհրդանշող պրոյեկցիոն տեսարաններ։ Համերգի վիզուալիզացիան կհամալրվի 3D անիմացիաներով։

Համերգային ծրագրի երկրորդ մասում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա համաշխարհային հայտնիություն ունեցող DJ Արմին վան Բյուրենը։ Վերջինս միակ DJ-ն է պատմության մեջ, որը նոմինացվել է «Գրեմմի» մրցանակի համար:

Նա թողարկել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են Blah Blah Blah-ը, Wild Wild Son-ը, Therapy-ը, Sex, Love & Water-ը, Sunny Days-ը, I Need You-ը և  Another You-ը:

 

WCIT պաշտոնական բացումը կտրվի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով, որին ելույթ կունենա Արմին վան Բյուրենը