Քիմ Քարդաշյանը Երևանում նկարահանում է իր իրապատում շոուն (տեսանյութ, լուսանկարներ)

15:44 • 07.10.19

Քիմ և Քորտնի Քարդաշյանները քիչ առաջ դուրս եկան «Ալեքսանդր» հյուրանոցից, որի բակում երկրպագուները մոտ 2 ժամ սպասում էին նրանց։

Հյուրանոցի ներսում երկրպագուներից մի քանիսը կարողացան լուսանկարվել Քիմի հետ, իսկ դրսում հավաքվածքներին նա ողջունեց, սակայն չլուսանկարվեց, չնայած բավական երկար ժամանակ սպասել էին։

Ռեալիթի շոուների հայազգի աստղը այս անգամ առանց երեխաների էր։

Այս ընթացքում նա Երևանում նաև նկարահանում է իր իրապատում շոուն, ինչի մասին նախապես ծանուցել էին երկրպագուներին, որպեսզի տարածքում մնան միայն նրանք, ովքեր դեմ չէին հայտնվել աստղի առօրյան ներկայացնող ֆիլմաշարի կադրերում։

Tert.am Life-ը ներկայացնում է նրա լուսանկարները:












 

Քիմ Քարդաշյանը Երևանում նկարահանում է իր իրապատում շոուն (տեսանյութ, լուսանկարներ)