«Ես այնքան հուզված եմ լինել այստեղ և տեսնել բոլորին»․ Քիմ Քարդաշյանի գրառումը Հայաստան այցի մասին

11:17 • 07.10.19

Իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանում է: Քիմը Թվիթերում գրառում է արել Հայաստան այցի մասին և նշել, որ չի կարողանում քնել:

«Հայաստանում, գրեթե, ժամը 3-ն է: Ես չեմ կարողանում քնել: Ես այնքան հուզված եմ լինել այստեղ և տեսնել բոլորին»,- գրել է Քիմը:

Ինստագրամում էլ Քիմը հրապարակել է Հայաստանից առաջին լուսանկարը, որում երևում է հայկական դրոշը:

Նշենք, որ Հայաստան են ժամանել Քիմ և Քորթնի Քարդաշյանները: Նրանց հետ են նաև նրանց երեխաները:

«Ես այնքան հուզված եմ լինել այստեղ և տեսնել բոլորին»․ Քիմ Քարդաշյանի գրառումը Հայաստան այցի մասին