WCIT-ի բացման համերգը Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ WCIT-ի բացմանը նվիրված համերգը։ Երաժշտական համարները լրացրել են նորագույն տեխնոլոգիաներով արված լուսային պատկերները։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծվել էր WCIT համաշխարհային նվագախումբը, որը պատմության մեջ առաջին անգամ իրական ժամանակում կատարեց արհեստական բանականության երաժշտությունը:
Համերգային ծրագրի մեգա-աստղը «Գրեմմի»-ի դափնեկիր, հոլանդացի DJ Արմին Վան Բյուրենն էր, ով ևս DJ-ական իր կատարումներով ներկայացավ հանդիսատեսին։















