Ալեքսիս Օհանյանի գրքի շնորհանդեսը Երևանում, նրան մատուցված անակնկալն ու իր արձագանքը

20:17 • 08.10.19

Մինչ շատերը հիմնվում են անցյալի փորձի վրա, նորարարական մտածողություն ունեցողները գրավում են շուկան. հենց այսպես Ալեքսիս Օհանյանը ժամանակին թույլտվություն չհարցրեց որևէ մեկից և դարձավ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկը։ Երևանում կայացավ Ալեքսիսի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Tert.am Life-ը ներկակացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները։

Գրքի խորագիրը պատահական չէ ընտրված։ Այն լավագույնս բնորոշում է Ալեքսիսի անցած ճանապարհը։

Նա նշեց, որ ժամանակին իր առցանց նախաձեռնությունները սկսեց առանց թույլտվության. «Ուզում եմ, որ սա հզորացնի այլ մարդկանց, թև տա, որ կարելի է անել քայլ առանց ուրիշների թույլտվությանը սպասելու։ Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունը ստեղծում են»։

Գիրքը յուրօրինակ մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են այն հայերեն ներկակացնելու գաղափարը։ «Էդիտ պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը նկատեց, որ գրքի վերջին՝ «իսկ դու սպասո՞ւմ ես թույլտվության» արտահայտությունը որոշիչ է եղել իր համար։ Առանց թույլտվության գրել է Ալեքսիսին՝ թարգմանության թույլտվություն ստանալու համար ու ստացել սպասված պատասխանը։

Գրքի նախաբանի հեղինակ Արսեն Բաբայանն էլ նկատեց, թե որքան հաճախ ենք մենք հիմա օգտվում առցանց ծառայություններից ու մտաբերեց, որ ժամանակին շատ քիչ մարդ էր հավատում դրանց հաջողությանը։

«Նոր բան սկսելիս շատերը հիմնվում են անցյալի փորձի վրա։ Ռազմական ոլորտում մի այսպիսի խոսք կա, որ գեներալները պատրաստվում են նախորդ պատերազմին, սակայն բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է բաց և առանց կարծրատիպերի մտածողություն, ճկունություն, նորարական ջիղ,- ասաց նա, ապա հավելեց,- եկեք որդեգրենք գրքում առաջադրված սկզբունքները ու Հայաստանը դարձնենք հզոր ու ժամանակակից երկիր՝ առանց մեծ տերությունների թույլտվության»։

Շփվող բնավորությամբ աչքի ընկնող Ալեքսիսը շնորհանդեսի ամբողջ ընթացքում ժպիտով լսում էր հյուրերին։ Նա շատ ոգևորվեց իրեն մատուցված անակնկալից, երբ 3 աղջիկ իր համար երգեցին Գվեն Սթեֆանիի Hollaback girl երգը։

Ալեքսիսը նկատեց, որ շատ ուրախ է ներկա լինել իր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։


























 
 
 
View this post on Instagram

Մինչ շատերը հիմնվում են անցյալի փորձի վրա, նորարարական մտածողություն ունեցողները գրավում են շուկան. հենց այսպես Ալեքսիս Օհանյանը ժամանակին թույլտվություն չհարցրեց որևէ մեկից և դարձավ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկը։ Երևանում կայացավ Ալեքսիսի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Tert.am Life-ը ներկակացրել է միջոցառման հետաքրքիր դրվագները։ Այս աղջիկների անակնկալը շատ ոգևորեց ժպտադեմ Ալեքսիսին։) #tertamlife #alexisohanian #armenia #yetevan

A post shared by Tert.am Life (@tert.am.life) on

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ալեքսիս Օհանյանի գրքի շնորհանդեսը Երևանում, նրան մատուցված անակնկալն ու իր արձագանքը