Ինչպես վերացրեցի ծխի հոտը մեքենայից. փորձով կիսվում է մեքենաների սիրահարը

19:03 • 18.10.19

Ժամանակակից աշխարհում անհնար է 20-րդ դարի օրենքներով ապրել: Ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաներին փոխարինելու են գալիս հիբրիդներն ու էլեկտրամեքենաները, որոնց առավելություններն ակնհայտ են, իսկ թերություններն աստիճանաբար չեզոքացվում են:

Փոփոխվում են անգամ մեր սովորությունները, օրինակ՝ սիգարետն իր տեղն է զիջում թութունի տաքացման համակարգով աշխատող սարքին՝ IQOS-ին: Համոզված եմ, որ ավտոսեր-ծխողները կգնահատեն այն, և ահա թե ինչու:

Սովորությունների հետ հնարավոր է պայքարել, բայց դրանք անհատականության մի մասն են, օգնում են ինքնաարտահայտվել ու հարմարավետ զգալ: Իհարկե, ծխելն ամենավնասակար և տարածված կախվածություններից է, բայց դրա դեմ պայքարի միջոցներ էլ կան: Երբ մարդը պատրաստ չէ նիկոտինից հրաժարվել, անհրաժեշտ է խելամիտ այլընտրանք փորձել, օրինակ՝ IQOS:

Ինչո՞ւ է մեքենայում այն կարևոր

Երբ երկար ճանապարհ եք գնում, ծխելու անհրաժեշտություն է առաջանում, սակայն այդ ցանկությունը միշտ չէ, որ համապատասխանում է Ձեզ հետ երթևեկող մարդկանց ցանկությունների հետ: Այդ տեսանկյունից IQOS-ն ունի մի շարք առավելություններ.  

1.   Հոտ: Չկա սիգարետին բնորոշ կտրուկ հոտը, որը նյարդայնացնում է շրջապատին:

2.   Մաքրություն: Չկա մոխիր, սիգարետի մնացորդներ, օգտագործված գլանակի մնացորդը տեղադրվում է տուփի հատուկ մասում:

3.   Հազի բացակայություն: Չկա սիգարետի հետևանքով առաջացող հազը:

4.    USB-լիցքավորում: IQOS-ը հնարավոր է լիցքավորել հենց մեքենայի մեջ USB լարի միջոցով:

5.    Չկա կրակ: Այսինքն՝ մեքենայի նստատեղերը հաստատ չեն այրվի:

Հետաքրքիր է

Երկու բառով՝ հետաքրքիր է, որ ՖՄԻ ընկերությունը միայն անցած տարի IQOS սարքի մշակման մեջ ներդրել է նույնքան, ինչքան BMW-ն՝ նոր սերնդի մեքենայի ստեղծման համար՝ 500 մլն Եվրո, իսկ պրոդուկտի ստեղծման ընդհանուր ներդրումները կազմել են 3 մլրդ դոլար: 

Չնայած նրան, որ IQOS-ը էլեկտրոնային սարք է, այն չպետք է շփոթել էլեկտրոնային սիգարետի կամ վեյփերի հետ, քանի որ այն տարբերվում է և՛ գործնականում, և՛ զգացողություններով: Ի տարբերություն էլեկտրոնային սիգարետի, որը նիկոտինով հագեցված հատուկ հեղուկ է պարունակում, «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության սարքն օգտագործվում է նիկոտինային գլանակների միջոցով, ինչը առավելագույնս մոտ է ավանդական ծխելու գործընթացին և հնարավորություն է տալիս վայելել թութունի իրական համը՝ առանց ծխի և վառված նյութերի:

IQOS-ը նու՞յնպես վտանգավոր է

Իհարկե, լավագույն որոշումը չծխելն է: Բայց եթե չեք կարողանում հրաժարվել այդ սովորությունից, կարևոր է բոլոր ռիսկերը հասցնել նվազագույնի: Պետք է հիշել, որ ծխողների համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե նիկոտինն է, այլ այրման պրոդուկտները՝ խեժը, ածխածնի մոնոքսիդը և մի քանի հազար այլ վնասակար քիմիական միացություններ: IQOS-ը չունի ծուխ և մոխիր, չկա հոտ, բայց հագեցվածության տեսանկյունից սարքը բարձունքում է:

Աղբյուրը՝ autoua.net

Ինչպես վերացրեցի ծխի հոտը մեքենայից. փորձով կիսվում է մեքենաների սիրահարը