Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում համերգ կունենա հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը
Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ գրառում կատարելով Ֆեյսբուքի իր էջում:
Նշենք, որ Բրեգովիչն այսօր պետք է համերգ ունենար Երևանում, սակայն միջոցառման կազմակերպիչ AVM production-ը Ֆեյսբուքում գրել է, որ համերգը հետաձգվել է մինչև նոյեմբերի 24-ը՝ Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում:







