Ինչպես են տոնել Էրեբունի-Երևան 2801-ը. ֆոտոշարք

11:23 • 20.10.19

Հոկեմբերի 19-ին Երևանը տոնեց 2801-ամյակը: Քաղաքում տանական տրամադրությունն ապակենտրոնացված էր. տարբեր վարչական շրջաններում տարբեր երաժշտական հարթակներ էին՝ էստրադային, ջազ, էլեկտրոնային, ազգագրական, ռոք, մանկապատանեկան, հեղինակային երգեր ու ռետրո:

Այս տարի ևս Հանրապետության հրապարակում համերգային գալա-ծրագիր չկար, շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենք էին այցելել վարչական շրջաններ՝ տեղի բնակիչների համար ապահովելով տոնական տրամադրություն:

Քաղաքի կենտրոնական հատվածի հարթակը Սարյան փողոցում էր. ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը, TmbaTa խումբը, Գարիկ-Սոնա դուետն ու DJ Արենը:

Հոբելյար-մայրաքաղաքի օրն ամփոփվեց տոնական հրավառությամբ, որը ևս կազմակերպվել էր բոլոր վարչական շրջաններում։

Tert.am Life-ը ներկայացնում է Երևանի 2801-ամյակը՝ ֆոտոշարքով:


Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Ինչպես են տոնել Էրեբունի-Երևան 2801-ը. ֆոտոշարք